Լրահոս

13.05.2017 11:03


Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենա

Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենա

Մայիսի 12-ին, ժամը 22:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes C180 մակնիշի 34 TT 086 (վարորդ՝ Ա. Մ.) և Honda Fit մակնիշի 35 OH 415 (վարորդ՝ Հ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան և փակել Honda Fit մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը