Լրահոս

13.05.2017 10:43


Նուբարաշենի բանտում 38-ամյա դատապարտյալը նախ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ հետո՝ փորձել ինքնասպան լինել

Նուբարաշենի բանտում 38-ամյա դատապարտյալը նախ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ հետո՝ փորձել ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 38-ամյա Գարիկ Մելքոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն այս տարվա մայիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 86 խցում ինքնավնասում կատարելու նպատակով զույգ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ մայիսի 3-ին ինքնասպանություն գործելու նպատակով սավանով պատրաստած պարանի միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Բանտի աշխատակիցները նկատել և կանխել են այն։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը