Լրահոս

12.05.2017 20:41


Իջևանի քաղաքապետարանի աշխատակցուհին հայտարարել է, որ իր գործընկերը փորձել է իրեն բռնաբարել

Իջևանի քաղաքապետարանի աշխատակցուհին հայտարարել է, որ իր գործընկերը փորձել է իրեն բռնաբարել

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ, 34-ամյա Երվանդ Ղազարյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է մայիսի 10-ին ժամը 20:00-ի սահմաններում վագոն-տնակում Իջևանի բնակչուհի Ռ. Ս.-ին ծեծի ենթարկելու, գետնին գցելու, այնուհետև նրա հագուստները պատառոտելու և բռնաբարելու փորձ կատարելու մեջ: Սակայն այդ ամենը կանխվել է Ռ. Ս.-ի որդու կողմից:

Ե. Ղազարյանը որպես կասկածյալ ձերբակալվել է:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ե. Ղազարյանն ու Ռ. Ս.-ն աշխատում են Իջևանի քաղաքապետարանում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը