Լրահոս

18.01.2010 12:32

Ա. Քանանյան. «Թուրքիան սահմանը չի բացի այնքան ժամանակ, որքան չի ստանա Հայաստանից իր զիջումների ամբողջական փաթեթը»

-Իմ պատկերացմամբ՝ Թուրքիան սահմանը չի բացի այնքան ժամանակ, որքան չի ստանա Հայաստանից իր զիջումների ամբողջական փաթեթը,- նման կարծիք է հայտնել «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքս Քանանյանը։

Նա նշել է, որ Թուրքիան և առհասարակ թուրքական դիվանագիտությունը շատ հետևողական, իսկ որպես գործելաոճ՝ նաև ակնհայտորեն լկտի է, հայ-թուրքական բաժանարար գծի բացումն էլ շատ ավելի ձեռնտու է հենց թուրքական, քան հայկական կողմին, սակայն քանի որ թուրքական կողմը միշտ ձգտել է և գոնե հայ ժողովրդի հետ իր հարաբերություններում միշտ վերցրել է ամեն ինչ, ապա այսօր էլ չի բավարարվի մասնակի լուծումներով։

-Հետևաբար, իմ պատկերացմամբ, ապօրինի հայ-թուրքական բաժանարար գիծը, որը ոմանց կողմից անհեթեթորեն և հանցագործ կերպով հորջորջվում է որպես հայ-թուրքական պետական սահման, չի բացվելու այնքան ժամանակ, որքան Թուրքիան Հայաստանից չի կորզի իր զիջումների ամբողջական փաթեթը։ Եվ անգամ եթե արձանագրությունները վավերացվելու են մինչև ապրիլի 24-ը, ինչը որոշակիորեն հավանական է, եթե ենթադրենք, որ ճնշումը Թուրքիայի վրա ԱՄՆ-ի կողմից զորեղ լինի, այնուամենայնիվ անգամ դրանց վավերացումը ոչ մի գործնական արդյունքի չի հանգեցնի։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ ներկայիս վարչախմբի համար այդ ամենի հիմնարար նպատակը այսպես կոչված բաժանարար գծի բացումն է և հաղորդակցման կոմունիկացիաների վերագործարկումը,- ընդգծել է Ալեքս Քանանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։