Լրահոս

12.05.2017 16:44


Շուշիի Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ պեղումներ են կատարվում

Շուշիի Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ պեղումներ են կատարվում

Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ մեկնարկել են պեղման և մաքրման աշխատանքներ:

«Արցախպրես»­-ի թղթակցի հետ զրույցում տարածքում պեղումներ իրականացնող «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն ասել է, որ նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է:

«Եկեղեցին հիմնականում քանդել և բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարևորն այն է, որ եկեղեցու արևելյան պատն ու խորանը պահպանված են»,-­նշել է Ն. Երանյանը:

Նշենք, որ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։ Արձանագրություններում այն հիշատակվում է, որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ Ունեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։

Այս խորագրի վերջին նյութերը