Լրահոս

12.05.2017 16:16


Երևանում 77-ամյա կինը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող

Երևանում 77-ամյա կինը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 18 շենքի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է և մահացածն էլ նույն շենքի բնակչուհի՝ 77-ամյա Ի. Հ.-ն է։

Քննիչները հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է, որ «այս քայլի համար ոչ ոքի չմեղադրեք»։ Մահացածը նախկինում էլ մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էր կատարել և դրանք կանխվել էին հարազատների կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը