Լրահոս

12.05.2017 16:05


Ինքնասպանություն գործած որդին կարծել է, որ տառապում է մահացու հիվանդությամբ

Ինքնասպանություն գործած որդին կարծել է, որ տառապում է մահացու հիվանդությամբ

Փաստինֆո-ի տեղեկություններով, ինքնասպանություն գործած որդու մոտ խուճապային տրամադրություն է եղել, նա իրեն ներշնչել է, որ հիվանդ է մահացու հիվանդությամբ և մահանալու է այդ հիվանդությունից:

Մահվան երկյուղը չի փարատվել նույնիսկ այն բանից հետո, երբ պարզվել է, որ հիվանդությունը մահացու չէ, այս անգամ ի հայտ են եկել այլ կարգի մահվան երկյուղի նախանշաններ:

Մասնավորապես, ըստ երիտասարդի հարազատի, նա տեղեկացրել է, որ իրեն հետևում են, հեռախոսազանգերը լսում են, որ համացանցում ինչ-որ նյութ է տեսել և գիտի, որ իրեն քիչ է մնացել ապրելու և ցանկանում է իր կյանքին վերջ տալ, ինչին հարազատը լուրջ չի վերաբերվել:

Հատկանշական է, որ ինքնասպանություն գործած հայր ու որդին որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, չեն հարել կրոնական կամ աղանդավորական շարժումների, հաշվառված չեն եղել հոգեկան առողջության և նարկոլոգիական կենտրոններում:

Քննությունը, ըստ ամենայնի, կպարզի, թե որդու հոգեբանական ծանր վիճակը վերաճե՞լ է հոգական առողջության խանգարումների և նաև արդյոք հայր ու որդին միաժամանա՞կ են ինքնասպանություն գործել, թե՝ որոշ ժամանակային տարբերությամբ:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ դիակները հայտնաբերվել են Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում:

Բնակիչները չեն արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, իսկ երբ փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում կախված վիճակում հայտնաբերել են 1988 թ. ծնված որդու՝ Ս. Հ.-ի և 1954 թ. ծնված հոր՝ Հ. Հ.-ի դիերը:

Այս խորագրի վերջին նյութերը