Լրահոս

16.03.2009 13:02


ԱԺ–ում ուրիշի փոխարեն քվեարկությունը՝ սովորական երևույթ

ՀՀ չորրոդ գումարման Ազգային ժողովի հերթական' մարտի 16-19-ի քառօրյան ոչնչով չի տարբերվի նախորդներից: Այդ մասին հետևություն անելու համար առիթ է ծառայել այն փաստը, որ օրենսդիրները ջանասիրաբար քվեարկում էին մյուսների փոխարեն: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը խորհրդարանի ղեկավարին տեղեկացրել է, որ նիստերի դահլիճում ներկա են 96 պատգամավոր, սակայն «գրանցվել» են 111-ը: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին խնդրել է չքվեարկել ուրիշների փոխարեն, սակայն հաջորդող իսկ քվեարկությանը «մասնակցել են» 103 պատգամավորներ:

Այս խորագրի վերջին նյութերը