Լրահոս

12.05.2017 15:06


2 մանկահասակ երեխաների հայրն ինքնասպան է եղել՝ կնոջը թողնելով գրություն՝ տան դուռը առաջինը ինքը չբացի

2 մանկահասակ երեխաների հայրն ինքնասպան է եղել՝ կնոջը թողնելով գրություն՝ տան դուռը առաջինը ինքը չբացի

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկում 34-ամյա երիտասարդ տղամարդուն գտել են կախված վիճակում:

Փաստինֆո-ի տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել սոցիալական ծանր պայմանների պատճառով:

Հայտնի է դարձել նաև, որ ինքնասպանություն գործած տղամարդը երկու մանկահասակ երեխա ունի, երեխաներից փոքրիկը վերջերս է ծնվել:

Երկու մանկահասակ երեխաների հայրն ինքնասպանություն գործելուց առաջ կնոջը sms հաղորդագրություն է գրել, որտեղ նախ նրան խնդրել է տան դուռը ինքը առաջինը չբացի, ապա նաև գրել է, որ այլևս չի դիմանում այս դժվարություններին և անիմաստ է համարում ապրելը:

Այս խորագրի վերջին նյութերը