Լրահոս

12.05.2017 15:00


Բեռնատար գնացքը հարվածել է հոտին. սատկել է 75 գառ և ոչխար

Բեռնատար գնացքը հարվածել է հոտին. սատկել է 75 գառ և ոչխար

Բեռնատար գնացքը Արտաշատ-Մասիս ուղեմասի մոտ մայիսի 12-ին հարվածել է ոչխարի հոտին, որի հետեւանքով 75 ոչխար եւ գառ է սատկել:

«shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ ժամը 03։50-ի սահմանում Մասիսի քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Գերասիմ Խաչատրյանը, վարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող թիվ 4806 բեռնատար գնացքը, հարվածել է Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Հերոս Սադխյանին պատկանող ոչխարի հոտին, որի հետեւանքով 75 գլուխ ոչխար սատկել է։

Այս խորագրի վերջին նյութերը