Լրահոս

12.05.2017 21:47


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-3, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում

Մայիսի 13-ին, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.50C (1969 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.90C (1981 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90

Այս խորագրի վերջին նյութերը