Լրահոս

12.05.2017 17:36


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը և «Միցուբիշի Գրանդիս»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին՝ ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ և հայտնել, որ Սևան-Երևան ճանապարահատվածում ինքնավթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ հիշյալ տղամարդու վարած «Լադա-2121» մակնիշի ավտոմեքենան նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշի:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին՝ ժամը 19.05-ի սահմաններում, Աբովյան-Բալահովիտ ճանապահին իրար են բախվել «Օպել Կոռսա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին՝ ժամը 1.45-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը