Լրահոս

12.05.2017 19:32


Բախվել է «Ռենոյին», որն էլ վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուհու

Բախվել է «Ռենոյին», որն էլ վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուհու

Մայիսի 11-ին՝ ժամը 11.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի մոտ բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ռենո»-ն վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը