Լրահոս

11.05.2017 22:45


Գագարին գյուղի մոտ շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել․ կա զոհ և տուժածներ

Գագարին գյուղի մոտ շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել․ կա զոհ և տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 55-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 75 PZ 005 (վարորդ՝ Մ. Մ.), «ՎԱԶ 2107» մակնիշի 19 SO 675 (վարորդ՝ 1964 թ. ծնված Մ. Բ.) և «ԶԻԼ 130» մակնիշի 35 VO 413 (վարորդ՝ Ա. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ջ.-ը տեղում զոհվել է, իսկ Մ. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Փրկարարները «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1932 թ. ծնված Է. Դ.-ին և 1993 թ. ծնված Ս. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ սակայն մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը