Լրահոս

18.01.2010 12:02

Գնացքը բախվել է ավտոմեքենային. կան զոհեր

Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին ահա­զանգ է ստաց­վել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մերձակայքում' երկաթգծի ուղեփակոցում, էլետրագնացքը բախվել է ավտոմեքենայի, կան զոհեր, եւ նրանց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Արտաշատ քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Երեւան-Երասխ» երթուղու թիվ Ռ-2 826 էլեկտրագնացքը բախվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի 64 ՕՕ 200 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեքենայի ուղեւորներ' Երեւանի Ավանեսովի 7/2 հասցեի բնակիչ, 1967 թ. ծնված Ա. Պետրոսյանը եւ Նոր-Արեշ 28/41 հասցեի բնակիչ, 1952 թ. ծնված Վ. Ղուկասյանը տեղում մահացել են:

Փրկարարները ուղևորների դիակները դուրս են բերել ավտոմեքենայից, եւ այն հեռացրել երկաթգծից:

Ավտոմեքենայի վարորդ, Երեւանի Նոր-Արեշ 28/34 հասցեի բնակիչ, 1961 թ. ծնված Ս. Կարապետյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։