Լրահոս

11.05.2017 16:42


Հրապարակվել են «Շանթ» ՀԸ նկարահանող խմբի ավտոմեքենան գնդակոծելու կադրերը

Հրապարակվել են «Շանթ» ՀԸ նկարահանող խմբի ավտոմեքենան գնդակոծելու կադրերը

Ինչպես հայտնել էինք, երեկ երեկոյան՝ ժամը 18։00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության էր ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

Oպերատոր Դավիթ Աթոյանը վիրավորվել էր․ նրան Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են։

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել էր նկարահանող խմբի ավտոմեքենան:

Այժմ արդեն հրապարակվել են գնդակոծության կադրերը․ վիրավոր օպերատորը մինչև վերջ նկարահանել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը