Լրահոս

11.05.2017 16:07


Պաշտպանը «ՍիվիլՆեթ»-ի լրագրողի հայտարարության հիման վրա սկսել է քննարկման ընթացակարգ

Պաշտպանը «ՍիվիլՆեթ»-ի լրագրողի հայտարարության հիման վրա սկսել է քննարկման ընթացակարգ

«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով:

Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը:

Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը