Լրահոս

11.05.2017 15:38


Որն է եղել Երևանում հոր և որդու ինքնասպանության պատճառը

Որն է եղել Երևանում հոր և որդու ինքնասպանության պատճառը

Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է երկու դի, պարզվում է նրանք հայր և որդի են:

Փաստինֆո-ի տեղեկություններով, 1988 թ. ծնված երիտասարդն առողջական խնդիրներ է ունեցել և բուժում է ստացել, իսկ թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը կպարզվի քննությունամբ՝ հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկարել էր, որ դիակները հայտնաբերվել են Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում:

Բնակիչները չեն արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, իսկ երբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում կախված վիճակում հայտնաբերել են 1988 թ. ծնված Ս. Հ.-ի և 1954 թ. ծնված Հ. Հ.-ի դիերը:

Մանրամասները՝ Փաստինֆո-ում։

Այս խորագրի վերջին նյութերը