Լրահոս

11.05.2017 14:04


Գումար է հատկացրել զինծառայողների բուժումը ՌԴ-ում կազմակերպելու նպատակով

Գումար է հատկացրել զինծառայողների բուժումը ՌԴ-ում կազմակերպելու նպատակով

Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով:

Զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տրվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը