Լրահոս

11.05.2017 13:31


Սևանի ջրասուզակները Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարում հայտնաբերեցին ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին

Սևանի ջրասուզակները Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարում հայտնաբերեցին ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին

Այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակները, ովքեր երեկ՝ մայիսի 10-ին, մեկնել էին Արցախի Հանրապետություն՝ իրենց գործընկերների հետ Մատաղիսի ջրամբարում ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին գտնելու համար, քիչ առաջ հայտնաբերել են։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինվորի դին հայտնաբերվել է 11 մետր խորությունից։

Մայիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս էին բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը