Լրահոս

11.05.2017 20:24


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 12-ին և 14-ին, 15-ին շրջանների զգալի մասում, 16-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում

Մայիսի 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: 13-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.00C (1974 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.10C (1991 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.60

Այս խորագրի վերջին նյութերը