Լրահոս

11.05.2017 13:01


Կրտսեր սերժանտի սպանությունը եղել է դիտավորյալ. ՔԿ

Կրտսեր սերժանտի սպանությունը եղել է դիտավորյալ. ՔԿ

Կատարված մեծածավալ եւ բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ իրականում կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանությունը եղել է դիտավորյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում Տավուշի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը