Լրահոս

11.05.2017 22:01


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

ՊԾ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 20.45-ին, 1992 թ. ծնված Գոռ Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է «Մոսինի» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող կարաբին հրազենը, 12.7 մմ տրամաչափի 4, գնդացիր 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ և ձեռքի «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 21.00-ին, 1962 թ. ծնված Հովսեփ Դ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:


***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, 1976 թ. ծնված Աղասի Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության, ակոսափող հրացան:

***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 21.40-ին, 1985 թ. ծնված Արբակ Մ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ:

***

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 13.30-ին, 1982 թ. ծնված Հովիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը