Լրահոս

11.05.2017 16:57


Նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զինամթերք է գտել

Նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զինամթերք է գտել

ՊՊԾ դասակի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 10-ին՝ ժամը 20.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է զանգահարել 1973 թ. ծնված Սամսոն Գ.-ն և հայտնել, որ նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին Սամսոն Գ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1993 թ. զոհված եղբորը, ով ձեռք էր բերել 1992-1993թթ. Արցախյան պաշտպանական մարտերի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը