Լրահոս

11.05.2017 12:27


«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվել է

«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվել է

Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են:

Այս մասին հայտնել է հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը:

«Օպերատորը Ստեփանակերտի հոսպիտալում է: Նրա վիճակն արդեն լավ է»,-ասել է նա:

Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդը մայիսի 10-ին հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը