Լրահոս

18.01.2010 11:26

Ուկրաինայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Հունվարի 17-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ առաջին փուլում հաղթանակ տանելու համար անհրաժեշտ ձայների քանակը՝ 50%+1։

Երկրորդ փուլում պայքարը կշարունակեն ընդդիմադիր «Մարզերի կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը (36,38%) և վարչապետ Յուլյա Տիմոշենկոն (24,41%)։  Երրորդ տեղում հայտնվել է Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիպկոն (13,22%)։ Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն 4,97% ձայն է ստացել։ Ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է փետրվարի 7-ին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։