Լրահոս

11.05.2017 09:40


6-րդ վարչության նախկին աշխատակցի դին հայտնաբերվել է գերեզմանատանը․ դիակի ինքնությունը օրեր շարունակ չէր պարզվում

6-րդ վարչության նախկին աշխատակցի դին հայտնաբերվել է գերեզմանատանը․ դիակի ինքնությունը օրեր շարունակ չէր պարզվում

Դեռևս ապրիլի 29-ին Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը տղամարդու դի էր հայտնաբերվել, որի ինքնությունը մինչ այսօր իրավապահներին չէր հաջողվում պարզել:

Տղամարդու լուսանկարները տարածել էր Քննչական կոմիտեն՝ մայիսի 5-ին՝ նրա ինքնությունըպարզելու համար։ Արդեն տարածվեց նոր հաղորդագրություն՝ առ այն, որ դիակի ինքնությունն արդեն պարզվել է, նա 46-ամյա Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է, ազգությամբ ռուս,բայց ՀՀ քաղաքացի։

Վերջինս ներկայումս հաշվառված է Բյուրեղավանում, ուր տեղափոխվել են Երեւանից։ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ Ե.Կաչակը, ով ծանոթների շրջանում հայտնի է որպես Ժենյա, երկար տարիներ բնակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ ոստիկանության համակարգի աշխատակից է։ Ավելի ստույգ, երկար տարիներ աշխատել է 6-րդ վարչությունում, շատ լավ տիրապետել է մարտարվեստին։

Սակայն վերջին տարիներին նա որդու հետ բնակվել է Աստանայում եւ Հայաստան վերադարձի մասին չեն իմացել անգամ այստեղ գտնվող հարազատները՝ մայրը, կինը, եղբայրը, հետեւապես նրա անհետ կորելու վերաբերյալ ահազանգ իրավապահները չէին ստացել։

Կայքի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ե.Կաչակն ալկոհոլի նկատմամբ հակում չի ունեցել եւ չի օգտագործել։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը