Լրահոս

11.05.2017 09:34


Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են հոր և որդու կախված դիերը

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են հոր և որդու կախված դիերը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, հյուրասենյակում` կախված վիճակում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 29-ամյա Սևակ և 63-ամյա Հարություն Հակոբյաններն են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը