Լրահոս

11.05.2017 09:14


Փորձել են մտնել և խուզարկել ՍիվիլՆեթի լրագրողի տունը (լրացված)

Փորձել են մտնել և խուզարկել ՍիվիլՆեթի լրագրողի տունը (լրացված)

Առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել՝ առանց համապատասխան օրդերի, իբր հանցագործի են փնտրում ու օպերատիվ ինֆո ունեն, որ մեր տանն է, մենք էլ ասոցացված անձ ենք։ Հետո երբ պահանջեցի դուրս գալ տնից, որովհետև առանց համապատասխան որոշման տունը խուզարկելու իրավունք չունեն, սկսեցին գոռգոռալ, թե իրենք են ասողը, իսկ մենք կատարողն ենք:

Հարգարժան ոստիկանները փորձեցին սկեսրայրիս բաժին տանել՝ մեղադրելով մեզ իրենց օպերատիվ հետախուզությանը խոչընդոտելու համար՝ մեր տանը, առավոտ կանուխ, առանց թույլտվության: Հեռացան միայն այն բանից հետո, երբ ասացի, որ փաստաբանիս կկանչեմ։ Խոստացան անպայման վերադառնալ: Հորդորեցի հաջորդ անգամ գալ խուզարկության թույլտվությամբ: Մի խոսքով, հեչ սիրուն չի, պարոն ոստիկանապետ:

Հ․Գ․ Այ քեզ բան, ոստիկանությունից ասել են, որ խուզարկման մասին խոսք չի եղել, միայն օպերատիվ աշխատանք են կատարել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է խուզարկության մասին խոսք, և դա չեն արել միայն որովհետև ես թույլ չեմ տվել առանց օրդերի խուզարկել իմ բնակարանը, ավելին նրանք սպառնացել են կեսրայրիս տանել բաժին, գոռացել են ու իրենց պահել են հանցագործի նման, վախեցրել են իմ անչափահաս երեխային ու խախտել են իմ իրավունքը։ Դա կոչվո՞ւմ է օպերատիվ աշխատանք։

ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը