Լրահոս

10.05.2017 22:49


Վանաձորում ավտոտնակ է այրվել

Վանաձորում ավտոտնակ է այրվել

Մայիսի 10-ին, ժամը 17:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակը (21 քմ) և կից կայանված չշահագործվող ավտոմեքենայի նստատեղերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 17:22-ին: Այրվել են ավտոտնակի առաստաղը, 3 պատի երեսպատումը (մոտ 45 քմ) և ավտոմեքենայի 4 նստատեղերը:

Այս խորագրի վերջին նյութերը