Լրահոս

10.05.2017 17:32


Էջմիածնում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա երեխաների

Էջմիածնում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա երեխաների

Այսօր՝ մայիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 73 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Երկրապահ Կամավորականների Միության Էջմիածնի տարածքային կառույցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ հասակակիցներ՝ 16-ամյա Գայանե Մխիթարյանին և Ժաննա Հարությունյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի երեխաները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանն ավտոմեքենան օրեր առաջ է գնել և Էջմիածնից մեկնում էր Երևան, որպեսզի ՃՈ-ից ստանար ավտոմեքենայի համարանիշները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը