Լրահոս

10.05.2017 20:55


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 9-ին՝ ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, կոնտուզիոն հեմորագիկ օջախի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ տղամարդը նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, վարելով «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջազատ-Դիտակ ճանապարհի Դիտակ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ-Վանաշեն միջհամայնքային ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում բախվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո բախվել է նաև Ճանապարհի եզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9–ին՝ ժամը 21.20-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Բջնիից Հրազդան տանող ճանապարհի Վերին Աղբյուրակ թաղամասի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «ՄՄԶ-554» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բախվել է «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենայի:

«Տոյոտա Ռաֆ-4»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը