Լրահոս

10.05.2017 17:15


Վրաերթի ենթարկված 78–ամյա տղամարդը հայտնել է, որ իրենց շենքի մոտ է վայր ընկել

Վրաերթի ենթարկված 78–ամյա տղամարդը հայտնել է, որ իրենց շենքի մոտ է վայր ընկել

Մայիսի 9-ին՝ ժամը 17.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի կրծքագոտային շրջանում վաղելունների գծի պրոյեկցիայով, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 78-ամյա տղամարդ և հայտնել է, որ իրենց շենքի մոտ վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, «Սուզուկի SX 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 9-ին՝ ժամը 11.00-ին, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 81/11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը