Լրահոս

10.05.2017 16:51


Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձը նախապես մանրակրկիտ ծրագրավորված է եղել

Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձը նախապես մանրակրկիտ ծրագրավորված է եղել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ 33-ամյա Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված սպանության փորձը նախապես մանրակրկիտ ծրագրավորված է եղել:

Այդ մասին է փաստում այն հանգամանքը, որ դեպքից դեռևս օրեր առաջ Նորաշենի գյուղապետին հետևել են հանցագործությունը կատարած անձինք, իսկ այդ օրը ծրագրավորվածի համաձայն՝ գործի անցել:

Մայիսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձն ատրճանակից կրակոցներ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Արձակված կրակոցների հետևանքով 3 հրազենային վնասվածք է ստացել ավտոմեքենայի վարորդ Կարեն Ղազարյանը, վերջինս դեպքից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը վնասվածքներ չի ստացել:

Գյուղապետի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել «Լադա Պրիորա» մակնիշի ատոմեքենայից, ընդ որում՝ այս ավտոմեքենայի համարանիշներն արտասահմանյան են եղել՝ ռուսական:

«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ արտասահմանյան պետհամարանիշները կեղծ են եղել, ասել է թե դա ևս հանցագործության ծրագրավորված դրվագներից մեկն է:

Դեպքի վայր գնալով ավտոմեքենան ևս նախապատրաստել են և հայկական պետհամարանիշները փոխարինել են արտասահմանյան պետհամարանիշներով:
Հայտնի է դարձել, որ ավտոմեքենան պատկանել է հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գալստյանին:

Նշենք նաև, որ Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և վարորդ Կարեն Ղազարյանի սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվողների մեջ կան քրեական անցյալ ունեցողներ:

Ի՞նչն է պատճառ հանդիսացել՝ գյուղապետի նկատմամբ սպանության փորձ կատարելու, առայժմ պարզել չի հաջողվում, սակայն կայքին հայտնի է դարձել, որ 10-ից ավելի կրակոցներ են արձակվել գյուղապետի և վարորդի ուղղությամբ:

Սա նշանակում է, որ հանցագործությունը կատարած անձինք լավ զինված են եղել:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը