Լրահոս

10.05.2017 18:45


Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 9-ին՝ ժամը 21.30-ին, 1988 թ. ծնված Սիփան Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ և «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

***
Մայիսի 8-ին՝ ժամը 12.15-ին, 1957 թ. ծնված Քնարիկ Գ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կտրված փողով, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 83 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 8-ին՝ ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի խաչմերուկի մոտ՝ քարերի մեջ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 56 փամփուշտ:

***
Ոստիկանության վետերանների և Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 8-ին՝ ժամը 14.20-ին, 1963 թ. ծնված Արմեն Ե.-ն կամովին հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 44 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 7-ին՝ ժամը 12.30-ին, 1974 թ. ծնված Յուրիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան:

***
Մայիսի 6-ին՝ ժամը 13.30-ին, 1998 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացրել 168 դետոնատոր, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 6-ին՝ ժամը 16.20-ին, 1965 թ. ծնված Մովսես Մ.-ն կամավոր հանձնել է «Իժ 18Ե» տիպի, 12 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը