Լրահոս

10.05.2017 14:09


Հնգյակից տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

Հնգյակից տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 3 երեխաներից տղայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ աղջիկների վիճակը` ծանր կայուն:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ տղա երեխան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը