Ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը' «Սև նետ» խոշոր տրամաչափի հեռահար և «СВД» դիպուկահար հրացաններից: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղաբաշխված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժին