Լրահոս

10.05.2017 13:15


Ջուրը կենսական կարևորություն ունեցող հեղուկ է ամբողջ աշխարհում

Ջուրը կենսական կարևորություն ունեցող հեղուկ է ամբողջ աշխարհում

Ջուրը կենսական կարևորություն ունեցող հեղուկ է ամբողջ աշխարհում …

Քաղաքակրթության զարգացմանը համընթաց՝ մարդն իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Այսօր աշխարհում ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 մլրդ-ը` ջրի օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ: Տարբեր գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մոտավորապես 20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը՝ դառնալով ամենաարժեքավոր հումքն աշխարհում:

Ջրի կենսական կարևորության և ջրային ռեսուրսների պահպանման հարցերն այսօր հրատապ են և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են տարվում ու խնդրի լուծման տարբերակներ են քննարկվում տարբեր համաշխարհային կազմակերպությունների կողմից:

Ջրի սակավության վտանգը Հայաստանի Հանրապետության համար նույնպես կարևոր հարց է: Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, սակայն այդ ռեսուրսների խնայողական ծրագրերը մեր երկրի համար նույնպես չափազանց կարևոր են:

«Մաքուր Ջուր» ընկերությունը խմելու ջրի ամենամեծ մատակարարն է Հայաստանում, որը մեր երկրում առաջինն է արտադրել 18.9լ տարաներով շշալցված աղբյուրի ջուր: Ընկերությունը ապասարկում է Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական և մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերությունների և անհատների՝ մատակարարելով բարձրորակ, օգտակար և առողջության համար անվտանգ արտադրանք: «Մաքուր Ջուր» ընկերությունը հայաստանյան շուկայում մրցակցային առավելություն և առաջատար դիրք է ապահովում ջրի արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և բարձրորակ հումքի կիրառման շնորհիվ:

«Մաքուր Ջուր» ընկերության արտադրամասը գտնվում է Երևանից 25 կմ հեռավորության վրա՝ Կաթնաղբյուր համայնքում, էկոլոգիապես մաքուր վայրում, որտեղ չկան արդյունաբերական ձեռնարկություններ և օդը աղտոտող այլ գործոններ: Ջրի շշալցման համար հումք է հանդիսանում Կաթնաղբյուրի սառնորակ ակունքներից բխող ջուրը, որը լավագույններից մեկն է Հայաստանում իր բարձր որակական և համային հատկանիշներով: Ջուրն ախտահանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով և անցնում բազմաստիճան ֆիլտրացում, որի արդյունքում պահպանում է իր բնական հանքային բաղադրությունը և անուշ համը: Արտադրության բոլոր փուլերում ջուրը ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության՝ առավելագույն որակ ապահովելու նպատակով: «Մաքուր Ջուր»-ի արտադրությունը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին և սննդի անվտանգության չափանիշներին:

Գրավելով հայաստանյան շուկայի ավելի քան 50%-ը՝ «Մաքուր Ջուր» ընկերությունը չի սահմանափակվում ձեռքբերվածով: Ընկերությունը շարունակում է լայնացնել առաջարկվող ապրանքների տեսականին և ծրագրում է արտահանել արտադրանքը ԱՊՀ և արաբական երկրներ:

Հաճախորդի գոհունակությունն ու վստահությունը ընկերության համար ամենաբարձր գնահատականն է:

Այս խորագրի վերջին նյութերը