Լրահոս

10.05.2017 21:14


Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Մայիսի 11-ին, 12-ին և 14-ին, 15-ին` հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում

Մայիսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.60C (1985 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.70C (2000 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.20

Այս խորագրի վերջին նյութերը