Լրահոս

10.05.2017 18:02


Անցած 5 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 50, խարդախության 12 դեպք

Անցած 5 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 50, խարդախության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 10-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպքից բացահայտվել է 55-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք:
Բացահայտվել է գողության 50, խարդախության 12, յուրացման 6, հարկերից խուսափելու 2 և խուլիգանության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը