Լրահոս

10.05.2017 11:18


Մեքենան բախվել է ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետև՝ գազատար խողովակի սյանը

Մեքենան բախվել է ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետև՝ գազատար խողովակի սյանը

Մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes մակնիշի 34 ML 253 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետև գազատար խողովակի սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը