Լրահոս

10.05.2017 09:25


Խարբերդի ամառանոցների գերեզմանատան մոտ մեքենան ընկել է ջրանցքը, ներսում՝ 3 մարդ

Խարբերդի ամառանոցների գերեզմանատան մոտ մեքենան ընկել է ջրանցքը, ներսում՝ 3 մարդ

Մայիսի 10-ին, ժամը 01:20-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում ՎԱԶ 21-099 մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը, ներսում գտնվող 3 քաղաքացիներն ավտոմեքենայից դուրս են եկել, սակայն չեն կարողանում դուրս գալ ջրանցքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՎԱԶ 21-099 մակնիշի 35 CV 228 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արտաշատի ջրանցքը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Գ. Շ.-ը ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից, իսկ ուղևոր Ն. Թ.-ին և վարորդ Մ. Մ.-ին ջրանցքից դուրս են բերել հրշեջ-փրկարարները:

Ն. Թ.-նին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը