Լրահոս

09.05.2017 20:29


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 10-ին, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ին շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3, 12-ին կնվազի՝ 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում

Մայիսի 10-ին, 14-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-12-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ:

Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը