Լրահոս

08.05.2017 21:56


Ողբերգական դեպք Արցախում. զինվորական Վիլիսը ընկել է ջրամբարը. 3 զինվոր ջրահեղձ է եղել

Ողբերգական դեպք Արցախում. զինվորական Վիլիսը ընկել է ջրամբարը. 3 զինվոր ջրահեղձ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել:

Ջրահեղծ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղծ եղածները ժամկետային զինծառայողներ են:

Այս խորագրի վերջին նյութերը