Լրահոս

08.05.2017 16:42


Ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ

Ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ

Մայիսի 8-ին, ժամը 13:22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ նորակառույց կամրջի մոտակայքում, քաղաքացիները ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն ափից մոտ 50 մ հեռավորությունից դուրս են բերել Շ. Հ.-ին և Հ. Ս.-ին իրենց նավակներով։

***

Մայիսի 8-ին, ժամը 12։06-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակզու հարավային ափից մոտ 400 մետր հեռավորության վրա (դեպի Սևանա լիճ) առկա է քամու հետևանքով չկառավարվող առագաստանավ (ուղևորով)։

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները Ս. Ռ.-ին և Ա. Չ.-ին նավակով դուրս են բերել ափ:

Այս խորագրի վերջին նյութերը