Լրահոս

08.05.2017 12:36


Արտակարգ դեպք Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. թռիչքից րոպեներ անց ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան

Արտակարգ դեպք Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. թռիչքից րոպեներ անց ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան

Այսօր գիշերն արտակարգ դեպք է պատահել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Մոսկվա-Երևան S7 907 չվերթն իրականացնող «Airlines» ավիաըկերության ինքնաթիռը ստիպված է եղել օդ բարձրանալուց հետո նորից վայրէջք կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Ինչպես Zham.am-ի հետ զրույցում պատմել են ականատեսները, օդ բարձրանալուց հետո կին ուղևորներից մեկը, որին ուղեկցում էր մեկ այլ տղամարդ, իրեն վատ է զգացել, ինչն էլ պատճառ է դարձել օդանավի չնախատեսված վայրէջքի:

Մինչ կինն ու տղամարդը սպասել են սանդուղքի մոտենալուն օդանավին, բորտուղեկցորդուհին շտապ զննել է այդ անձանց նստատեղը և օդանավի սալոնը:

Վայրէջքից հետո օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն օդանավի ամբողջական զննում են անցկացրել, արդյունքում ուղևորների կյանքին սպառնալիք հանդիսացող ոչինչ չի հայտնաբերվել:

Վերոնշյալ կինն ու տղամարդն էլ այլևս օդանավ չեն բարձրացել:

Մոսկվա-Երևան S7 907 չվերթն իրականացնող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Այս խորագրի վերջին նյութերը