Լրահոս

04.12.2010 13:32


Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարությունը

Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը հավաքել է մոտ 5000 ստորագրություն, որպեսզի իրավունք ստանա պատրիարք ընտրելու տեղապահին, ով փոխարինում է ներկայումս հիվանդ պատրիարքին։

Այս կապակցությամբ Պոլսո հայոց պատրիարքարանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:

«Շրջանառվող այն լուրերը, թե պետություը փորձում է հայկական համայնքին զրկել իր հոգևոր առաջնորդին ընտրելու իրավունքից, անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո, նոր առաջնորդը կընտրվի այնպես, ինչպես դա եղել է մինչև հիմա՝ պատրիարքարանի կարգերին ու ավանդույթներին համաձայն: Այս հարցում ոչ մի փոփոխություն քննարկման ենթակա չէ»,-նշված է հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը