Լրահոս

08.05.2017 10:47


Մայիսի 911 տոնական շքերթ է լինելու

Մայիսի 911 տոնական շքերթ է լինելու

Ելնելով Հաղթանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումներից՝ ՀՀ ԱԻՆ «Մայիսի 911» տոնական շքերթի ժամային գրաֆիկում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ․

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 11.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին:

Միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:

Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կ/թ հարակից ՇառլԱզնավուրի հրապարակում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:

հ/հ

Ստորաբաժանում,

մեքենա

Երթուղի

  1. 1.

ԵՓՎ Կենտրոն բաժնի

թիվ 1 ՀՓՋ

«Իսուզու» 314vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա

Իսակովի պողոտա, Մաշտոցի պողոտա, Կորյունի, Խանջյան, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներ

  1. 2.

ԵՓՎ Կենտրոն բաժնի

թիվ 8 ՀՓՋ

«Իսուզու» 316vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա

Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներ, Մաշտոցի պողոտա, Կորյունի և Հերացու փողոցներ

  1. 3.

ԵՓՎ Էրեբունի բաժնի

թիվ 3 ՀՓՋ

«Իսուզու» 324vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա

Տիգրան Մեծի պողոտա, Արցախի, Այվազովսկու, Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի փողոցներ, Նուբարաշենի խճուղի, Էրեբունի թանգարանի հրապարակ, Էրեբունու, Ազատամարտիկների, Սասունցի Դավթի, Մուրացանի, Աթոյան փողոցներ, Էրեբունի վարչական շրջանի մանկական այգի

  1. 4.

ԵՓՎ Էրեբունի բաժնի

թիվ 10 ՀՓՋ

«Իսուզու» 339vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Նուբարաշենի 11-րդ, 13-րդ, 6-րդ և 9-րդ փողոցներ, Նուբարաշենի կենտրոնական զբոսայգի

  1. 5.

ԵՓՎ Շենգավիթ բաժնի

թիվ 2 ՀՓՋ

«Իսուզու» 321VV01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Գարեգին Նժդեհի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Շողակաթի այգի

  1. 6.

ԵՓՎ Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4 ՀՓՋ

«Իսուզու» 325vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա

Սեբաստիայի, Կուղինյան փողոցներ, «Աստղիկ» բժշկական կենտրոն, Րաֆֆու, Զորավար Անդրանիկի և Բաբաջանյան փողոցներ

  1. 7.

ԵՓՎ Արաբկիր բաժնի

թիվ 5 ՀՓՋ

«Իսուզու» 332vv01 և 327vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենաներ

ՀՆՓԱԻԿ 2 մոտոցիկլետ

Ղափանցյան և Ադոնցի փողոցներ, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Զաքարիա Քանաքեռցու, Ֆանարջյան, Ուլնեցու, Պարույր Սևակի, Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի փողոցներ, Ազատության պողոտա, «Հաղթանակ» զբոսայգի, Բաբայան, Քոչարի փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան, Հ. Հակոբյան փողոց, Կոմիտասի պողոտա, Վաղարշյան, Ն. Զարյան, Տիգրանյան, Ադոնցի և Ղափանցյան փողոցներ

  1. 8.

ԵՓՎ Աջափնյակ բաժնի

թիվ 7 ՀՓՋ

«Իսուզու» 337vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկի, Մելքումի, Գևորգ Չաուշի, Շիրազւի, Հասրաթյան փողոցներ

  1. 9.

ԵՓՎ Նոր Նորք բաժնի

թիվ 9 ՀՓՋ

«Իսուզու» 317vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Գյուլիքեխվյան փողոց, Գայի պողոտա, Դավիթ Բեկի փողոց

  1. 10.

ԵՓՎ Ավան բաժնի

թիվ 11 ՀՓՋ

«Իսուզու» 342vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Աճառյան, Բաբաջանյան, Խուդյակովի փողոցներ, Գայի պողոտա և Աճառյան փողոց

  1. 11.

ԵՓՎ թիվ 13 ՀՀՋ

«Իսուզու» 318vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Տիգրան Պետրոսյան փողոց

ՀՀ ԱԻՆ

Այս խորագրի վերջին նյութերը