Լրահոս

08.05.2017 10:39


Թիվ 8 պոլիկլինիկայի մոտ ծառ և 100 հատ գիրք է այրվել

Թիվ 8 պոլիկլինիկայի մոտ ծառ և 100 հատ գիրք է այրվել

Մայիսի 7-ին, ժամը 21:12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքում ՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում այրվում է ծառ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, մարվել ՝ 22:44-ին:

Այրվել է մեկ ծառ՝ մասամբ, գիրք (մոտ 100 հատ), կուտակած վառելափայտ (1,5 գմ) և հարևանությամբ գտնվող չբնակեցված տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 0,4 գմ:

Այս խորագրի վերջին նյութերը