Լրահոս

07.05.2017 01:38


Վանաձորում գողություն է կատարվել փոստային բաժանմունքից (տեսանյութ)

Վանաձորում գողություն է կատարվել փոստային բաժանմունքից (տեսանյութ)

2017 թվականի մարտի 10-ին՝ ժամը 5:09-ին, ինքնությունները չպարզված երկու անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը լինգով բացելով՝ մուտք են գործել «Հայփոստ-հյուսիս» մասնաճյուղի Վանաձորի Չուխաջյան 6 հասցեում գտնվող թիվ 2018 փոստային բաժանմունք, այնտեղից զգալի չափերի հասնող գողություն կատարել, իսկ ազդանշանային համակարգերի միանալուց հետո դիմել են փախուստի: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշված տարածքի տեսախցիկները ֆիքսել են հանցագործությունը կատարած 2 անձանց. պարզորոշ երևում են նրանց գործողությունները, հագուստը:

Տեսանյութում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0322-5-02-02, 1-02 հեռախոսահամարներով:

Տեղեկությունը տրամադրող անձի գաղնիությունը երաշխավորվում է:

Այս խորագրի վերջին նյութերը